Որոնել

Ակվարիումի ազդեցությունը մարդու հոգեկան աշխարհի վրա

Գիտականորեն ապացուցված է, որ բնական միջավայրը նվազեցնում է սթրեսի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Ավելին, նախկինում իրականացված  ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս երևույթն ավելի էֆեկտիվ է լինում բնության ավելի խիտ ու բազմազան միջավայրում։ Ուսումնասիրությունները հիմնված են բնական գիտափորձերի վրա, որոնց ընթացքում վերլուծության են ենթարկվել մարդու վարքագիծը, հոգեկան և ֆիզիոլոգիական վիճակները ակվարիումային միջավայրի խտության փոփոխության ժամանակ։ Իրականացվել են երեք տեսակի գիտափորձեր՝ դատարկ ակվարիումի, մասամբ լցված և բնակեցված ակվարիումի, նաև խիտ բնակեցված ակվարիումի առկայությամբ։ Բացահայտվել է, որ ջրային խիտ ֆլորայի և ֆաունայի առկայության դեպքում ավելի երկար ժամանակ է մարդը հետևում ակվարիումին, նրա մոտ նկատվում է սրտի աշխատանքի կարգավորում, ընդհանուր տրամադրության և հետաքրքրության բարձրացում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույնիսկ արհեստական բնական միջավայրում ջրային ֆլորայի և ֆաունայի առկայությունը բարերար ազդեցություն է ունենում անմիջականորեն մարդու մտավոր և ֆիզիկական վիճակի վրա։ Սա շատ կարևոր է հատկապես նրանց համար, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողանում շատ ժամանակ անցկացնել բնական միջավայրում։

Նախաբան

Հոգաեբանական հետազոտությունները ապացուցել են, որ մարդն ավելի հաճախ նախընտրում է բնական միջավայրում լինել, քան արհեստական (Hartig, Evans, Jamner, David, & Gärling, 2003; Ulrichet al., 1991)։ Սա բացատրվում է նրանով, որ բնությունը համարվում է ներդաշնակության աղբյուր՝ դրական էներգետիկայի, ցածր ստրեսի և կենտրոնացման կատարյալ ամբողջականություն (Ulrich, 1984; van den Berg, Koole, & van der Wulp, 2003; also see reviews, Bowler, Buyung-Ali, Knight, & Pullin, 2010; Velarde, Fry, & Tveit, 2007)։ Հետազոտական աշխատանքները միտված են բացահայտելու և գնահատելու բնությունից եկող այդ բարերար ազդեցությունը (տվյալ դեպքում կենդանի օրգանիզմների և բուսականության առկայությունը ակվարիումային միջավայրում)։ Ինչպես նաև ուսումնասիրվում է բնական միջավայրի և մարդու փոխազդեցության էֆեկտիվությունը ըստ չափաբաժինների (Millennium EcosystemAssessment, 2005; UK National Ecosystem Assessment, 2011)։

Նման գիտափորձ իրականացնելու հնարավորություն ի հայտ է եկել Անգլիայում  արքայական «The National Marine Aquarium»-ի վերանորոգման աշխատանքներից հետո, երբ ամբողջովին փոխել և ավելի հարստացրել էին ջրային ֆլորան և ֆաունան։ Այս պրոցեսը կատարվել է երեք փուլով  (Medical Research Council, 2011), որպեսզի պարզ դառնա, թե մարդիկ ինչպես են արձագանքում միևնույն պայմաններում բնական միջավայրի հագեցվածության տարբեր ասիճանների դեպքում։

Հետազոտության մի մասը ուսումնասիրում էր, թե պատահական այցելուները որքան ժամանակ են դիտում ակվարիումին (երկարատև մնալուց), մյուս մասը հետևում էր գիտափորձի մասնակիցների վիճակը(սրտի աշխատանքը, տրամադրւթյունը)։

Ակվարիումի մեջ շատ ձկների առկայությունը հանգստացնում է մարդուն։ Վաղ կատարված ուսումնասիրությունները ապացուցել են, որ ակվարիումի ջրային ավելի հարուստ ֆլորայի և ֆաունայի առկայությունը ավելի մեծ ազդեցություն ունի դիտորդների վրա։ Հետազոտական աշխատությունը զարգացնում է այս թեման երեք ուղղություններով։ Առաջին հերթին հետաքրքիր է ակվարիումային ֆլորայի և ֆաունայի ազդեցության փոփոխությունը կախված դրա խտությունից։ Այս թեմայի վերաբերյալ գիտական բազան սահմանափակ է։ Մարդիկ ավելի շատ ձգտում են լինել բնության գրկում քան սուզվել հասարակական ակվարիումների մեջ, իրենք են ձեռք բերում և հաճախ են դիտում վավերագրական ֆիլմեր անդրծովյան աշխարհի մասին։ Քանի որ մարդը մշտապես չի կարող գտնվել ջրային միջավայրում, շատ կարևոր է հետազոտել և պարզել դրա արժեքավորությունը մարդու համար։ Երկրորդ հերթին կարևոր է պարզել ջրային միջավայրի ֆիզիկա-քիմիական բաղադրության փոփոխությունը նոր կենդանի օրգանիզմներով այն հարստացնելու դեպքում, քանի որ այն հանգստացնող ազդեցություն է նենում նույնիսկ այն մարդկանց վրա, ովքեր նախընտրում են վայրի բնությունը։ Եվ երրորդ հետազոտության են ենթարկվել մարդու տարբեր ռեակցիաները 5-10 րոպե ջրային միջավայրում գտնվելուց հետո և բացահայտել են, որ այս բնական միջավայրում մարդու մոտ ակտիվանում են նրա  տարբեր ունակությունները ։

 

Ակվարիում, առողջություն, բարեկեցություն  

Հասարակական ակվարիումներ այցելությունը հավասարազոր է օվկիանոսի խորքերը սուզվելուն, ջրի ազդեցությունը մարդու հոգեկան աշխարհի վրա հսկայական է, գրեթե հիպնոտիկ և ներկայից կտրվելու, վերանալու աստիճանի։ Հասարակական ակվարիումներ են այցելում տարեկան 700 միլիոն մարդ (Gusset & Dick, 2011)։ Այստեղ այցը նշանակում է հոգեկան բավարարվածության հասնել, ոչ թե պարզապես ժամանակ անցկացնել։ Կենսաֆիլիայի տեսությունը, ինչպես նաև սթրեսի հաղթահարումը և ուշադրության կենտրոնացումը (չորս փուլերով՝ տարվածություն, միջավայրի փոփոխություն, խորություն և համատեղություն) համահունչ են ակվարիումային միջավայրի հետ։ Չնայած, որ ակվարիումը արհեստական է, այնուամենայնիվ նրա մեջ պարունակվող բաղադրիչները բնական տարրեր են, որոնց ազդեցությանն էլ ենթարկվում են մարդիկ։ Ակվարիումը ապահովում է ուշադրության կենտրոնացման չորս պահանջները՝ այստեղ ապրում են տարբեր գույների և չափերի ջրային կենդանիներ, որոնք գրավում են մարդու ուշադրությունը (տարվածություն), հասարակական ակվարիում հասնելու համար պետք է դուրս գալ տանից (միջավայրը փոխելը), այստեղ կան բազմաթիվ ցուցանակներ, ինտերակտիվ էկրաններ, որոնցով կարելի է ուսումնասիրություններ կատարել (սուզվել, խորանալ) և դա հենց այն է ինչ ուզում է և ընտրել է հաճախորդը (համատեղություն)։ Հենց այս միջավայրն է անհրաժեշտ հոգեֆիզիոլոգիական այն պրոցեսների համար, որոնք անհրաժեշտ են սթրեսի հաղթահարման և մարդու օրգանիզմի վրա դրա թողած հետևանքների վերականգնման համար։

Տնային ակվարիումներ ունեցող մարդկանց 70%-ը հաստատում են, որ զգում են դրա բարերար ազդեցությունը իրենց հոգեկան հանգստության, սթրեսի հաղթահարման և հոգեկան հավասարակշռվածության հասնելու վրա։ Առողջապահական հաստատություններում ակվարիումների տեղադրումն ուղղված է հենց այս նպատակին։ Օրինակ որոշ ուսումնասիրություններ բացահայտել են, որ այն հիվանդները, որոնք սպասելու ընթացքում ակվարիումի բնակիչներին են հետևել, ավելի հանգիստ են եղել, և վախի զգացումը նվազել է ատամնաբուժարանում։ Մեկ ուրիշ գիտնական՝ Ռիդիկը (1985) ակվարիում է տեղադրել ծերանոցի մի բաժնում, որտեղ յոթ տարեց մարդիկ էին ապրում (Wells, 2005)։ Այստեղ փորձի մասնակիցների մոտ նկատվել է արյան դիաստոլիկ ճնշման ցածրացում։ Մեկ այլ նմանատիպ խմբի տարեց մասնակիցների մոտ, որ հետևել են ակվարիումային միջավայրին և հեռուստացույցով պարբերաբար դիտել են ջրային աշխարհի, թռչունների կամ պրիմատների մասին վավերագրական ֆիլմեր, նկատվել է արյան զարկերակային ճնշման ցածրացում և սրտի աշխատանքի կարգավորում (Katcher, Friedman, Beck, & Lynch, 1983)։ Հետագայում, զարգացնելով այս տեսությունը, գիտնականներ Էդվարդսը և Բեկը (2002) ակվարիումներ են տեղադրել Ալցհայմերի հիվանդությունով տառապող մարդկանց համար նախատեսված հիվանդանոցի ճաշարանում և խաղասենյակում, և մի որոշ ժամանակ անց նկատվել է հիվանդների վիճակի զգալի լավացում։ Այն հիվանդները, որոնք սովարաբար շատ էին քայլում սկսել են ժամանակ առ ժամանակ նստել և հետևել ակվարիումի ձկներին, իսկ նրանք, ում մոտ ապատիայի դրսևորումներ են եղել, ավելի կենտրոնացած են դարձել։

Հասարակական ակվարիումների ազդեցությունը մասամբ է հետազոտված, իսկ հիմնավոր ուսումնասիրության ենթարկվել են տանը և հիվանդանոցներում տեղադրված ակվարիումները։

Leave your comment