Որոնել

ՌԻԿԱՐՖԱ ՀԱԲԵՐ

Ազդանյութ՝կարպրոֆեն Ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց (ՈՍՀԲՄ)։ Ունի բորբոքումը նվազեցնող, ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցություն։ ՌԻԿԱՐՖԱ® ՄՍԱՅԻՆ ՀԱՄՈՎ ՀԱԲԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ • Շների մոտ հենաշարժողական համակարգի սուր և քրոնիկական հիվանդությունների ընթացքում առաջացած բորբոքային և ցավային համախտանիշների բուժում։ • Որպես ցավազրկող և հակաբորբոքային միջոց՝ վիրահատությունից հետո վերականգնման փուլում։ Օգտագործման կարգը Դեղամիջոցը տալիս են անհատապես՝ օրական դոզայով 4 մգ/կգ կենդանու մարմնի քաշի վրա։7 օր շարունակ բուժումից հետո՝ կախված կլինիկական պատկերի զարգացմանից, կարելի է նվազեցնել օրական դոզան մինչև 2 մգ/կգ։
8850֏
ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ 9900 դրամից սկսած