Որոնել

Սկալյար

Մարմնի կառուցվածքով հիշեցնում է կիսալուսին, շնորհիվ մեջքի և սրբանային լողաթևերի։
Առկայությունը: Առկա չէ
*
*
500֏
ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ 4900 դրամից սկսած

Մարմնի կառուցվածքով հիշեցնում է կիսալուսին, շնորհիվ մեջքի և սրբանային լողաթևերի։ Որովայնային լողաթևերը կերպարանափոխվել և վերածվել են բեղիկների։ Մարմնի կողքերից ուժեղ սեղմված է։ Այս ձկնի մարմինը ուղղաձիգ հատում են մի քանի մուգ գծեր, սովորաբար այդ գծերը չորսն են։ Բնական կառուցվածքը ունի արծաթագույն մարմին կարմիր աչքերով:Սկալյարներին անհրաժեշտ է ընդարձակ ակվարիում (50 լիտրից ոչ քիչ, ավելի լավ է — 80 լիտրից) և մաքուր թույլ թթվային միջավայր (pH 6-7,5), 24-26 °C-ով ջրի ջերմաստիճան։Կերը նախընտրելի է օգտագործել կենդանի վիճակում (մոծակի թրթուր, ձրալվեր), սակայն ձեռք կտա նաև որակով չոր սնունդ: