Gigwi CATCH & FETCH ECO խաղալիք շների համար «Բադիկ», 25 սմ
«Բադիկ» խաղալիքը շների համար պատրաստված է տարբեր բարձրորակ նյութերի համադրությամբ՝ բնական տեքստիլ, փափուկ պլյուշ և բարձրավարս արհեստական մորթի։ Այս նյութերի բազմազանությունը խաղալիքը դարձնում է և՛ հաճելի շանը, և՛ դիմացկուն օգտագործման ընթացքում։ Խաղալիքի ներսում առկա շրշյունով տարրերը երկար ժամանակ պահում են շան հետաքրքրությունը, իսկ հատուկ լցոնիչը դիմադրում է կրծելուն և պահպանում է իր ձևը։ Բացի այդ, խաղալիքում տեղադրված է նաև «պիշալկա», որը հավելյալ խթանում է խաղը։ «Բադիկը» իդեալական է խաղերի համար, իսկ ոչ թունավոր նյութերը, որոնցից այն պատրաստված է, չեն վնասում կենդանու ատամներն ու լնդերը։
3850֏
Անվճար Առաքում Երևանում սկսած 9900 դրամից