Ազդանյութ՝ էնրոֆլոքսացին Ֆտորքինոլոնների խմբին պատկանող հակաբակտերիալ դեղամիջոց է։ Դեղամիջոցի կազմի մեջ մտնող էնրոֆլոքսացինը ակտիվ է ինչպես գրամ-դրական, այնպես էլ գրամ-բացասական միկրոօրգանիզմների նկատմամբ, այդ թվում՝ Escherichia coli, Salmonella spp., Pasteurella haemolytica, Pasteurella multocida, Staphylococcus aureus, Staphylococcus hyicus, Streptococcus spp., Klebsiella spp., Pseudomonas aeruginosa, Bordetella bronchiseptica, Campylobacter spp., Corynebacterium pyogenes, Proteus spp., Mycoplasma spp., Brucella canis, Actinobacillus spp., Listeria monocytogenes, Haemophilus spp., Clostridium perfringens։ Բուժում շների և կատուների մոտ բակտերիալ և միկոպլազմային ծագում ունեցող հիվանդությունների դեպքում, որոնց հարուցիչները զգայուն են էնրոֆլոքսացինի նկատմամբ, այդ թվում՝ • շնչառական օրգանների վարակներ, • մարսողական համակարգի վարակներ, • միզասեռային համակարգի վարակներ, • փափուկ հյուսվածքների վարակներ, • ականջաբորբեր (օտիտներ), • վերքեր։