Որոնել

Macadamia Spray - Երկարամազ շների մազերի խնամքի համար

Կիրառման մեթոդը ՝ Օգտագործելուց առաջ թափահարել, հետո սփրեյը 30 սմ հեռավորությունից փչել մազերին, խուսափելով այն փչել աչքերի,քթի և բերանի մեջ։ Այն փչելուց հետո, թողնել 2-ից 3 րոպե և խնամքով սանրել մազերը։ Աչքերի, քթի կամ բերանի մեջ ընկելու դեպքում մաքրել ջրով։
4500֏
ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ 4900 դրամից սկսած

Ավստրալիական ընկույզի յուղով սփրեյ՝ երկար մազերով շների մազերի խնամքի համար։ Նախատեսված է չոր և փխրուն մաշկի, վնասված անգույն մազերի համար։ Այն հիանալի կոնդիցիոներ է, ինչպես երկար մազեր ունեցող, այնպես էլ կարճ մազեր ունեցող շների համար։ Հաղորդում է մազերին փափուկ, մետաքսանման և փայլուն տեսք։ Սփրեյի բաղադրության մեջ մտնող ավստրալիական ընկույզի յուղը պայքարում է մազերի թուլության, չորության և կոտրատվելու դեմ։

Գերչակի յուղը մազերը դարձնում է փայլուն և ամուր , սնուցելով մազարմատները , ինչպես նաև կանխում է մազերի թափվելը։ Ջրաքիսի յուղը ստեղծում և պահպանում է մաշկի խոնավությունը, ունի նաև վերականգնող հատկություններ։