Առաքում և վճարում

Երևանում պատվերի առաքման արժեքը կազմում է 400 դրամ։ 9990 դրամից ավել պատվերները կառաքվեն ԱՆՎՃԱՐ։ Առաքումը իրակսանացվում է նույն օրը մինչև ժամը 19:00 կատարված պատվերնրի և հաջորդ օրը՝ 19:00-ից հետո կատարված պատվերնրի դեպքում, բացառությամբ դեպքերի, երբ հաճախորդին նախօրոք տեղեկացնում ենք առաքման ժամանակի մասին:

Կայքում նշված գինը չի ներառում առաքման ծախսը:

Այն ապրանքներին, որոնք ունեն պարբերաբար պատվերի հնարավորություն, բացի միանգամյա պատվերից կարող եք նաև բաժանորդագրվել (այսինքն Ձեր նախընտրած ժամանակացույցով պատվերը ավտոմատ կերպով կկրկնվի և կառաքվի Ձեր նշած հասցեին)։

Վճարման կարգը

Nemo.am-ում վճարումը կարելի է իրականացնել երկու եղանակով` առցանց կամ առձեռն: Առցանց վճարումները կատարվում են AmeriaBank և Idram վճարային համակարգերի միջոցով: Սպասարկվում են ARCA, Visa և Master Card ունեցող քարտապանները: Կանխիկ վճարումները իրականացվում են առաքման պահին`ՀՀ դրամով:

Ապրանքին բաժանորդագրվելու դեպքում օնլայն վճարումն իրականացվում է ավտոմատ կերպով, այսինքն համակարգը կգանձի գումարը հաճախորդի հաշվեհամարից ըստ նշած ժամանակացույցի, կանխիկ վճարման դեպքում վճարումը կկայանա տեղում՝ առաքման ժամանակ։

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հեռակա՝ էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի կամ հեռուստատեսային խանութների միջոցով վաճառքի իրականացման գործունեության մասով /Հիմք17.06.16 ՀՕ-116-Ն /

Nemo.am-ում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ` Դուք կարող եք վարորդին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել Ձեր շենքը և այլն: Ամեն դեպքում, ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել:

Առաքման կարգը

Առաքումը իրականացվում է նույն օրը, մինրև ժամը 19։00 կատարված պատվերների, և հաջորդ օրը, 19։00 ից հետո կատարված պատվերների համար։

Պատվիրված ապրանքի վերադարձ կամ փոխանակում

Եթե ինչ-որ պատճառով որոշել եք հրաժարվել գնված ապրանքից և եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ՝ պահպանված է ապրանքի ապրանքային տեսքը և սպառողական հատկությունները,  կարող եք վերադարձնել այն 14 օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը (բացառությամբ ակվարիումային ձկների, որոնք ենթակա են վերադարձի մինչև առաքման կատարումը և կենդանիերի սննդամթերքի, որոնց հետ վերադարձը հնարավոր է եթե այն ժամկետնանց է կամ որակը չի հապատասխանում պահանջերին):

եթե ապրանքը ցանկանում եք վերադարձնել առաքման պահին, Դուք կարող եք մեր առաքչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով:

Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ Դուք սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և ցանկանում եք փոխարինել այն Ձեր նախընտրածով: Այսպիսի դեպքերում Ձեզանից գանձվում է միայն ապրանքների գների տարբերությունը` առկայության դեպքում, իսկ առաքման լրացուցիչ գումար չի գանձվում: