Ատակսան՝ կիրառվում է շների մաշկի վրա՝ մակաբուծային պաշտպանություն ապահովելու նպատակով։ Այն պաշտպանում է շներին արտաքին մակաբույծներից՝տիզերից, մոծակներից, մազակերներից և ոջիլներից։ Բաղադրություն՝Իմիդակլոպրիդ և Պերմետրին Ցուցումներ կիրառման համար Թրթուրների,տիզերի, մազակերների և ոջիլների ոչնչացում ։ Պաշտպանություն մոծակների, արյունածծող ճանճերի խայթերից։ Պարազիտների միջոցով փոխանցվող հիվանդությունների կանխարգելում՝ օրինակ՝ պիրոպլազմոզ, լեյշմանիոզ։ Դեղաչափեր և թողարկման ձև Պատրաստուկը թողարկվում է պիպետկաների տեսքով՝ տարբեր քաշային կատեգորիաների համար. Մինչև 4 կգ՝ 0.4 մլ 4–10 կգ՝ 1.0 մլ 10–25 կգ՝ 2.5 մլ 25–40 կգ՝ 4.0 մլ Կիրառվում է մեկ անգամ՝ մաշկի վրա (սովորաբար՝ պարանոցի հիմքում)՝ ամեն ամիս մեկ անգամ, չոր և չվնասված մաշկի վրա։ Հակացուցումներ և զգուշացումներ Չի կիրառվում շների վրա, որոնք ավելի փոքր են 7 շաբաթից կամ կշռում են պակաս քան 1.5 կգ։ Չի օգտագործվում պատրաստուկի բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունության դեպքում։ Չի կիրառվում հիվանդ կամ ապաքինվող կենդանիների մոտ։ Արգելվում է օգտագործել կատուների վրա, ինչպես նաև այլ կենդանատեսակների մոտ։ Եթե շունն ու կատուն ապրում են միասին, անհրաժեշտ է բացառել կատվի շփումը շան հետ, մինչև պատրաստուկի ամբողջական չորացումը։ ✅Պրեպարատի առավելությունները Մինչև 4 շաբաթյա պաշտպանություն Ջրակայուն բաղադրություն Հեշտ կիրառման ձև Հարմար է 7 շաբաթից մեծ ձագերի համար